Պետական դավաճաններ ԱԺ-ում․ ես թույլ չեմ տա իմ հաղթանակը մսխեն (տեսանյութ)

Այսօր LIVEnews.am-ում հյուրընկալել էինք «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանին՝ զրուցելու ԱԺ-ում քննարկվող Սահմանադրական փոփոխության և ՍԴ-ին առնչվող օրենքների նախագծերի մասին, ինչի հիմնական զեկուցողն «Իմ քայլը» խմբակցությունից Վահագն Հովակիմյանն էր։ Գառնիկ Իսագուլյանը նշեց, որ այն պատգամավորները, ովքեր կողմ կքվեարկեն օրենքի նախագծին՝ բոլորը պետական դավաճաններ են։ Մեր զրուցակիցը նշեց, Ազգային ժողովի պատգամավորների ելույթներին հետևելով՝ տպավորություն է ստեղծվում, որ այդ ելույթները դրսից պատվիրված են։ Նա առաջարկեց կառավարությանը զուգահեռ ստեղծել նոր կառավարություն, և եթե ուրիշ մեկը չգտնվի, ինքն անձամբ պատրաստ է ստանձնել վարչապետի ժամանակավոր պաշտոնը և իր թիմը համալրել հայրենասեր, բանիմաց ու արհեստավարժ մարդկանցով։

Մանրամասները՝ տեսանյութում