Բակո Սահակյանը հանձնարարականներ է տվել կառավարության անդամներին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի նախագահությամբ փետրվարի 6-ին տեղի է ունեցել կառավարության նիստ: Այս մասին տեղեկացրել է ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Նիստի օրակարգում ընդգրկված հարցերի քննարկման ընթացքում նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ դրանց պատշաճ լուծման ուղղությամբ: