Որևէ դասագրքում կարդացել կամ տեսե՞լ եք ԱԺ կողմից սահմանադրական կարգի տապալման նման առերևույթ օրինակ

Երկու օր առաջ գրել էի նրա մասին, որ խորհրդարանական մեծամասնությունը չի հետևելու Վենետիկից և Ստրասբուրգից եկող հորդորներին և շարունակելու է «Երկքայլային պարզունակ կոմբինացիայի» իրականացումը։

Եվ ահա դեռևս «երկքայլային պարզունակ կոմբինացիայի» առաջին քայլը չավարտված, խորհրդարանական մեծամասնությունը շրջանառության մեջ դրեց սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որի հիման վրա ՀՀ-ում մեկ քաղաքական ուժ միանձյա կերպով փոխելու է Սահմանադրությունը և դադարեցնելու է Սահմանադրական դատարանի գործունեությունը։

Իրավաբանական կրթություն կամ միջին իրավագիտակցություն ունեցող ցանկացած անձ հիանալի կերպով գիտակցում է «Իմ քայլը» խմբակցության քայլերի բացասական հետևանքները մեր պետականության վրա։

Հ.Գ. Հարցս ուղղում եմ իմ իրավաբան գործընկերներին՝

– Հարգելիներս, երբևէ որևէ դասագրքում կարդացել կամ տեսե՞լ եք Ազգային ժողովի կողմից սահմանադրական կարգի տապալման նման առերևույթ օրինակ։

Ամրամ Մակինյանի ֆեյսբուքյան էջից

Երկու օր առաջ գրել էի նրա մասին, որ խորհրդարանական մեծամասնությունը չի հետևելու Վենետիկից և Ստրասբուրգից եկող…

Опубликовано Amram Makinyan Среда, 5 февраля 2020 г.