Ամուլսարի տարածքում հայտնաբերվել է 479 հնագիտական հուշարձան

Այսօր հանքարդյունաբերության ոլորտն ուսումնասիրող ԱԺ մեր քննիչ հանձնաժողովում բավականին թեժ էր: Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանի և Ամուլսարի տարածքում պեղումներ իրականացրած արշավախմբի ղեկավար Սիմոնյանի հետ քննարկեցինք Ամուլսարի և հարակից տարածքում հայտնաբերված պատմամշակութային հուշարձանների փրկության և պահպանության հարցերը:

Ամուլսարի ազդեցության գոտում գտնվող 81 դամբարաններից այս պահին պեղված է 46-ը, և առնվազն զարմանալի է, որ մշակույթի նախկին նախարարությունը, ով ոլորտի լիազոր մարմինն էր, մինչ այժմ չի վկայագրել հայտնաբերված հուշարձանները: Մեր օրենսդրությամբ և միջազգային կոնվենցիաներով այն պահին, երբ հայտնաբերվում են պատմամշակութային հուշարձաններ, տեղանքում ցանկացած աշխատանք դադարեցվում է և անմիջապես իրազեկվում է լիազոր մարմնին:

Առ այս պահը ոչ միայն չի արվել հայտնաբերված հուշարձանների վկայագրում, այլ նաև չկա մասնագիտական հանձնաժողովի եզրակացությունը՝ արդյո՞ք Ամուլսարի շահագործումը չի ավերելու մեր մշակութային ժառանգությունը:

Ասեմ, որ էս հարցում հետևողական ենք լինելու ու եթե պարզվի, որ Ամուլսարի հետագա շահագործումը ջնջելու է այդ տարածքում առկա հնագիտական մեր ժառանգությունը, դրան էլ գումարած՝ հանքի շահագործման բնապահպանական կատաստրոֆիկ ռիսկերը, սրանք երկաթյա արգումենտներ են իշխանության ձեռքին՝ միջազգային ցանկացած արբիտրաժում Ամուլսարի գործը շահելու համար:

Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից

Ամուլսարի տարածքում հայտնաբերվել է 479 հնագիտական հուշարձանԱյսօր հանքարդյունաբերության ոլորտն ուսումնասիրող ԱԺ մեր…

Опубликовано Naira Zohrabyan Среда, 5 февраля 2020 г.