Վահագն Վերմիշյանը բերման չի ենթարկվի. պարզաբանում

ԱԱԾ աշխատակից Վաղարշակ Ղազարյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է, որ խուզարկություն է իրականացվել Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի աշխատասենյակում:

«Ազգային անվտանգության ծառայությունը գործունեություն իրականացրեց այստեղ. օպերատիվ գործողությունն ավարտեցինք: Առաջիկա ժամերին մեր մամուլի ծառայությունը հաղորդագրություն կտարածի»,- ասել է նա՝ նշելով, որ քննության շահերից ելնելով՝ այլ բան չի կարող ասել:

Նրա խոսքերով` աշխատասենյակում եղել է համակարգիչ և գործին անհրաժեշտ որոշ փաստաթղթեր: Վ. Ղազարյանը հայտնել է, որ Վահագն Վերմիշյանը բերման չի ենթարկվի:

«Պարոն Վերմիշյանն այստեղ չէ, նա դուրս է եկել»,- հայտնել է նա:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԱԱԾ-ն խուզարկություն է կատարում Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի աշխատասենյակում։