Դավիթ Բաբայանը՝ Արցախի նախագահի թեկնածու

Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը ֆեյսբուքյան էջում գրառմամբ տեղեկացրել է, որ առաջադրվում է որպես Արցախի նախագահի թեկնածու:

«Այսօր կայացել են Արցախի պահպանողական կուսակցության արտահերթ համագումարը և խորհրդի նիստը: Համագումարի և խորհրդի նիստի որոշումների համաձայն Արցախի պահպանողական կուսակցությունը մասնակցելու է խորհրդարանական և նախագահական ընտրություններին՝ ԱՊԿ առաջնորդ Դավիթ Բաբայանի գլխավորությամբ»,- գրել է նա: