Ռուբեն Հայրապետյանը բերման է ենթարկվել ապօրինի զենք պահելու կասկածանքով

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը բերման է ենթարկվել ապօրինի կերպով զենք-զինամթերք ձեռք բերելու, կրելու կամ պահելու կասկածանքով: Այս մասին տեղեկացրել են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից:

Ավելի վաղ, Ռուբեն Հայրապետյանի պաշտպան Ամրամ Մակինյանը տեղեկացրել էր, որ փետրվարի 4-ին Քրեական ոստիկանության դիմակավորված ծառայողները բերման են ենթարկել Ռուբեն Հայրապետյանին: