«Դարի գործա՞րք», թե պատերազմ Մերձավոր Արևելքում (տեսանյութ)

Այսօր LIVEnews.am-ի տաղավարում հյուրընկալվել էր քաղաքական վերլուծաբան Սերգեյ Շաքարյանցը, որի հետ զրուցեցինք հունվարի 28-ին Նեթանյահուի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայացրած  Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման նոր ծրագրի՝ «Դարի գործարքի» մասին, որը նախատեսում է հրեական և պաղեստինյան երկու պետությունների ստեղծում: Մեր զրուցակիցը նշեց, որ հետևելով պաղեստինյան կողմի արձագանքներին, այս գործարքը իրականություն չի դառնա, սակայն այն կարող է պատերազմի հրահրման առիթ հանդիսանալ։ Նկատենք, որ «Դարի գործարքում» իր ուրույն տեղն ունի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսա, առաջատար խորհրդական Ջարեդ Քուշները, որը բավական սերտ հարաբերություններ ունի Իսրայելի վարչապետ Նեթանյահուի ընտանիքի հետ։

Մեր բարեկամ երկրի՝ Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ պատժամիջոցներն ավելանում են, չնայած դրան, ԻԻՀ-ը շարունակում է մնալ տարածաշրջանի կարևորագույն խաղացողներից մեկը։ Խոսելով Իրանի և Հայաստանի հարաբերությունների մասին՝ Սերգեյ Շաքարյանցը նշեց․- «Իրանի տեղը Հայաստանի և հայերի կողքին է»։

Մանրամասները՝ տեսանյութում