Սամվել Բաբայանը բոլորիցս լավ գիտի, որ իր այս հայտարարությունը ոտքից գլուխ կեղծիք է, ցնդաբանություն

Մի քանի օր առաջ ինչ-որ տեղ կարդացի Սամվել Բաբայանի մի հայտարարություն այն մասին, որ, «Եթե Հայաստանում հեղափոխություն չլիներ, հանձնած կլինեին ոչ միայն բուֆերային գոտիները, այլև Արցախը։ Շնորհիվ թավշյա հեղափոխության և Նիկոլ Փաշինյանի` խափանվեցին մադրիդյան սկզբունքների հիման վրա Սերժ Սարգսյանի վարած բանակցությունները և ընդհատվեց հողերի հանձնման գործընթացը»։

Ընդ որում Բաբայանը ասել էր, թե այս հայտարարությունն անում է «ամենայն պատասխանատվությամբ»։ Անկեղծ եմ ասում, սիրտս շատ ցավեց երբեմնի հրամանատարի այս անպատասխանատու հայտարարությունից։

Ափսոսեցի, որ պատերազմ տեսած, պատերազմ հաղթած հրամանատարներից մեկը, կարող է այսքան իջնել և իր դրոշը դարձնել թույնը, սուտն ու կեղծիքը։ Ինքը՝ Սամվել Բաբայանը, բոլորիցս լավ գիտի, որ իր այս հայտարարությունը ոտքից գլուխ կեղծիք է, ցնդաբանություն, թե ինչո՞ւ է նա իր անունից սա տարածել, կարող եմ միայն ենթադրել։ Պատերազմից հետո, երբ նա հայտնվեց հայտնի սպանության փորձի մեղադրյալի կարգավիճակում, շատ տարօրինակ բաներ կատարվեցին, դա այն է, երբ մարդը իր անցած ամբողջ ճանապարհի վրա խաչ է քաշում և հայտնվում է մի տեղում, որը իրեն պիտի որ չսազեր։ Ափսոս։ Ինքը դա չհասկացավ։ Նպատակների մասին կարող ենք ենթադրություններ անել։ Բաբայանը լուսանցքում է, վաղուց է լուսանցքում, իհարկե, անցած տարիներին նա մի քանի փորձեր արեց քաղաքական դեմք դառնալու համար, անգամ իր մերձավոր մի քանի ընկերների թողեց շատ վատ վիճակների մեջ, հիմա փորձում է «հեղափոխական» երազանքներ ունենալ։ Դարձյալ զարմացած եմ, քանի որ զենքը ձեռքին կռված մարդը պարտավոր է ավելի սթափ, զգոն և հասկացող լինել, հասկանալ, որ ինքը այս «հեղափոխական» բոլոլայի մեջ ոչ մի բան է։ Բա ափսոս չի նրա անցած կյանքը իր բոլոր սխալներով և թերություններով հանդերձ։ Դույզն ինչ չեմ կասկածում, համոզված ասում եմ՝ Սամվել Բաբայանը բոլորիցս լավ գիտի, որ Սերժ Սարգսյանը հող տվող չի, հաստատ գիտի, բայց փորձում է «թավշին» սիրաշահել և Արցախում ինչ-որ ակնկալիք ունենալ, սա իմ ենթադրություն է, ընդ որում՝ ամենամեղմ․ չեմ ուզում ավելի վատին հավատալ։ Չի սազում, պարոն Բաբայան, կռված մարդն իրավունք չունի էդ կարգի ղզիկ բաներ անել, սուտ բաներ տարածել, երբ ինքը բոլորից լավ գիտի, որ իր ասածը ճշմարտության հետ ոչ մի աղերս չունի։ Ուստի, պարտավոր ենք հասկանալ, որ այն, ինչ կատարվեց մեր երկրում մեկ տարի ութ ամիս առաջ, միտված էր առաջին հերթին խաթարելու մարդու մարդ տեսակը, հերոսի հերոս տեսակը, տղամարդու տղամարդ տեսակը, և փորձ է արվում բոլորին դարձնել դոնդողանման մասսա, զանգված, որ հետո ամբողջ աշխարհը վերջնականապես զզվի մեզանից, մարդը մարդուց երես թեքի․․․

Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան էջից

Մի քանի օր առաջ ինչ-որ տեղ կարդացի Սամվել Բաբայանի մի հայտարարություն այն մասին, որ, <Եթե Հայաստանում հեղափոխություն…

Опубликовано Մարգարիտ Եսայան Понедельник, 3 февраля 2020 г.