Սովորություններ, որոնք հանգեցնում են աղքատության

Ռուս հայտնի էքստրասենս Ալեքսանդր Շեպսը հրապարակել է վատ սովորությունների մի ամբողջ ցանկ, որոնք, սովորաբար, հանգեցնում են աղքատության։ Եթե այս ցանկում ձեզ ծանոթ սովորություններ տեսնեք, անմիջապես ձերբազատվեք դրանցից, քանզի դրանք ոչ մի լավ բանի չեն հանգեցնում, ընդհակառակը՝ խոչընդոտում են գումարի հոսքին։

Ալեքսանդր Շեպսը պնդում է, որ եթե ազատվեք հետևյալ 7 սովորություններից, ապա կկարողանաք բարելավել ձեր ֆինանսական վիճակը․․․

Եվ այսպես․

1 Դժգոհելու սովորություն

Եթե մարդ անդադար դժգոհում է, թե օրինակ, գումարը չի բավականացնում կամ որքան դժբախտ է ինքը, ապա նրա ենթագիտակցության մեջ բացասական ազդակներ են ձևավորվում, որոնք էլ հանգեցնում են դժբախտության և աղքատության։ Գաղտնիք չէ, որ բառերն ու մտքերը նյութականացվում են։ Երբ մարդ բողոքում է կյանքից, ավելի դժբախտ է դառնում, քանզի մտածում է վատի մասին, և բացասականն է արտացոլում։ Իսկ փողը նվնվացողներին չի սիրում, ինչպես ընդգծում է Շեպսը։

2Ամեն ինչ և միանգամից ստանալու ցանկությունը

Գումար վաստակելու և ապահով  ապրելու համար անհրաժեշտ է գործադրել ջանքեր: Մինչդեռ աղքատ մարդիկ ուզում են վայրկենական արդյունք ստանալ․․․

Մարդ չի կարող հարստանալ, եթե վախենա աշխատանքից, ջանքերից, սխալներից և ռիսկից։ Պետք է հիշել՝ ոչինչ հենց այնպես չի տրվում։

3 Ոչ սիրելի աշխատանքով զբաղվելը

Ալեքսանդր Շեպսը պնդում է, որ հնարավոր չէ հաջողության հասնել այն ոլորտում, որը երջանկություն չի բերում և ձեզ չի հետաքրքրում։ Փողը «գրավելու» համար հարկավոր է զբաղվել այն գործով, որը հոգին երջանկացնում է։ Միայն այդ դեպքում մարդ իսկապես կձգտի առաջընթացի և կհարստանա։

4 Նախանձը

Նախանձը ոչ միայն խանգարում է հարստանալուն, այլև մարդուն քայքայում է ներսից, հանգեցնում հիվանդությունների և միայնության: Ուրիշի հաջողությանը նախանձելով՝ մարդ շատ ծանր ապրումներ է ունենում, որը և թույլ չի տալիս նրան գործել և սեփական ծրագրերն ի կատար ածել։

5 Տնտեսումը

Կան բաներ, որոնց դեպքում կտրականապես չի կարելի տնտեսել՝ առողջություն, երեխաներ և կրթություն: Բացի դրանից, անհրաժեշտ է ազատվել միայն ամենաէժանը գնելու սովորությունից: Ամեն մի լումայի վրա դողալով՝ մարդ փողը իր կողմ «չի գրավի»։

6Ժամանակը սպանելը

Մարդ պետք է ինքը կառավարի իր ժամանակը, ոչ թե հակառակը: Գումարը չի ընկնի նրա գլխին, ով աննպատակ վատնում է իր կյանքի րոպեներն ու ժամերը։ Շեպսը խորհուրդ է տալիս ժամանակ չկորցնել, չհետաձգել այն, ինչ կարելի է այս պահին անել։

7Սպասելը

Կա մարդկանց մի խումք, որ միշտ սպասում է հարմար պահի և պատճառներ փնտրում, թե ինչու չի գործում հենց հիմա: Եթե կա նպատակ, ապա դրան պետք է հասնել հենց այս պահին, այլապես երբեք էլ չեք հասնի ձեր ուզածին։

Էքստրասենսի խոսքով՝ այս սովորություններն ընդհանուր առմամբ հանդիսանում են աղքատության և դժբախտության հիմնական պատճառները։