Մերկասառույց Շիրակի, Սյունիքի և Կոտայքի մարզերի ավտոճանապարհներին

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 3-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, իսկ կցորդիչով  բեռնատարների համար՝ փակ:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է միայն կցորդիչով բեռնատարների համար:

Շիրակի, Սյունիքի և Կոտայքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրասնպորտային միջոցների համար: