Ռուսաստանը ԵԱՏՄ և ԱՊՀ երկրներին է փոխանցել կորոնավիրուսի ախտորոշման միջոցներ

Роспотребнадзор-ը ԵԱՏՄ և ԱՊՀ անդամ երկրներին տրամադրել է նոր կորոնավիրուսի լաբորատոր ախտորոշման միջոցներ: Այս մասին հայտնել է գերատեսչության կայքը:

Հաղորդվում է, որ փետրվարի 1-ին և 2-ին ռուսական թեստերն ուղարկվել են Հայաստան, Բելառուս, Ղազախստան և Տաջիկստան:

Շուտով դրանք կուղարկվեն նաև Ղրղզստան և Տաջիկստան:

Հիշեցնենք` չինական իշխանությունները 2019թ. դեկտեմբերի 31-ին հայտնեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին:

Ավելի վաղ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր, որ ստացել են կորոնավիրուսի ախտորոշման լաբորատոր թեստերը։