ԱՄՆ-ում արտակարգ դրություն են մտցնում կորոնավիրուսի պատճառով

Կիրակի օրը Միացյալ Նահանգներում արտակարգ դրություն կմտցվի՝ կորոնավիրուսի տարածման պատճառով։ «ՌԻԱ Նովոստիի» տեղեկացմամբ, այս մասին Սպիտակ տանը կայացած ճեպազրույցի ժամանակ նշել է Առողջապահության նախարար Ալեքս Ազարը:

«Նախագահը հրամանագիր է ստորագրել՝ արտակարգ դրություն մտցնելու մասին, որն ուժի մեջ կմտնի կիրակի… (այն ենթադրում է) ժամանակավոր արգելք 2019-nCoV վիրուսի փոխանցման առումով ռիսկային հանդիսացող օտարերկրյա քաղաքացիների մուտքը ԱՄՆ»,- նշել է նա:

Խոսքն այն արտասահմանցիների մասին է, որոնք Չինաստանում են եղել վերջին 14 օրերի ընթացքում։ Բացառություն են միայն ԱՄՆ քաղաքացիների ընտանիքների անդամները և ԱՄՆ մշտական բնակիչները:

«ԱՄՆ քաղաքացիները, որոնք վերադարձել են Չինաստանից, 14 օր կլինեն հատուկ հսկողության տակ»,- ավելացրել է նա: