Սթիվեն Քինգը քննադատել է «Ֆեյսբուքին» և ջնջել իր էջը

Ամերիկյան հայտնի գրող Սթիվեն Քինգը հայտարարել է, որ ջնջել է ֆեյսբուքյան իր էջը սոցցանցի քաղաքական գովազդում սուտ տեղեկությունների հոսքի և անձնական տվյալների պաշտպանության բացակայության պատճառով։ «ՌԻԱ Նովոստիի» տեղեկացմամբ, այս մասին նա գրառում է թողել թվիթերյան իր միկրոբլոգում։

«Ես «Ֆեյսբուքից» հեռանում եմ։ Ինձ դուր չի գալիս սուտ տեղեկությունների այն հոսքը, որ «Ֆեյսբուքը» թույլ է տալիս իր քաղաքական գովազդում, և ես չեմ վստահում օգտատերերի անձնական տվյալները պաշտպանելու նրա կարողությանը»,- գրել է Քինգը իր թվիթերյան էջում։