Մեր ուղեղների լվանալը չի ստացվի (տեսանյութ)

«Ֆեյսբուքից դուրս» հաղորդման հյուրն է  մեդիափորձագետ Հայկ Դերզյանը։ Հաղորդման ընթացքում անդրադարձանք մեդիադաշտում առկա բազմաթիվ խնդիրների․ «Արձանագրենք մի պարզ իրողություն: Ցանկացած միջադեպ, ոտնձգություն և հարված միավորելու է ընդդիմադիր ուժերին: Գնալով բացառման կարգով՝ վարչապետը միայնակ դուրս է եկել «на рандеву» իր դեմ հանդես եկող ուժերին: Ընդդիմության դիրքերի ամրացման և որ ամենակարևորն է՝ բյուրեղացման գործընթացը ժամանակի խնդիր է: Վարչապետի կողմից հանրային աջակցության աննորմալ արագության մսխումը հանգեցնելու է այդ գործընթացին: Երկար տարիներ Հայաստանում չի եղել ընդդիմություն: Եղել են ուժեր, որոնք աշխատել են ընտրությունից ընտրություն, այնինչ զարգացած երկրներում քաղաքական ուժերը ընտրությունների հաջորդ իսկ օրվանից պատրաստվում են մյուս ընտրություններին: Կարծում եմ տեղի ունեցող փաստերը և գործընթացները համադրելով՝ Հայաստանում ավելի շուտ ընդդիմություն կձևավորվի, քան նախկին ընդդիմություն հանդիսացող անձը և իր թիմը կդառնան իշխանություն: Հեշտ չի փոխել քաղաքական մենթալիտետը»:

Մանրամասները՝ տեսանյութում