Հակառակորդը Արցախի հետ շփման գոտում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1150 կրակոց

Հունվարի 26-ից փետրվարի 1-ն արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շուրջ 200 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1150 կրակոց: Այս մասին հայտնում են Արցախի ՊՆ-ից:

ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում անհրաժեշտ քայլեր ձեռնարկել մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար: