Սորոսի հիմնադրամի տնօրենը ԱՄՆ հատուկ ծառայությունների կադրային սպա՞ է (տեսանյութ)

«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը, ում Ոստիկանությունը հունվարի 28-ին բերման էր ենթարկել, ազատ արձակվելուց հետո հայտարարեց, որ Հայաստանում Սորոսի հիմնադրամի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը կոշտ զրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և պահանջել ճնշում գործադրել «ՎԵՏՕ»-ի և մյուսների վրա, որպեսզի նրանք չխանգարեն իր «ադրբեջանասեր, տրանսվեստիտամարմնավաճառասիրական» գործունեությանը։

Թերևս Նարեկ Մալյանի  այս հայտարարությունից խիստ վրդովված, «Բաց հասարակության հիմնադրամներ Հայաստանի»-ի, կամ Սորոսի հիմնադրամի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը որոշեց ասուլիս հրավիրել ու հայտարարել, թե ռևանշիստներն աննախադեպ ագրեսիվ արշավ են սկսել իրենց դեմ։

Հիշեցնենք, որ վարչապետ Փաշինյանը տարբեր առիթներով, թե՛ ներսում, թե՛ միջազգային տարբեր հարթակներից, հայտարարում է, որ  Հայաստանում թավշյա հեղափոխությունը իրականացվել է մեր հպարտ քաղաքացիների կողմից։ Սակայն Սորոսի հիմնադրամի գործադիր տնօրեն Մինասյանը հրավիրված ասուլիսում հայտարարեց, որ հիմնադրամը սկզբից ևեթ սատարել է «թավշյա»  հեղափոխությանը։ Ինչո՞ւ Մինասյանը որոշեց բացել փակագծերը ու ներկայանալ որպես հայաստանյան հեղափոխությունը սատարող կառույց։

Լարիսա Մինասյանը հակահեղափոխական ռևանշիստ անվանեց Հայաստանում  Սորոսի գրասենյակի  ու, առհասարակ, սորոսականների ներկայության դեմ պայքարողներին, և բերեց իր փաստարկները։

«Մենք» հաղորդման հյուրը՝ «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանը, բացահայտեց իրականությունը՝ բերելով իր հստակ հակափաստարկները։