«Ֆեյսբուքն» ավելի քան 500 մլն դոլար կվճարի դեմքերի ճանաչման հայցի պատճառով

ԱՄՆ «Ֆեյսբուք» ընկերությունը 550 միլիոն դոլար կվճարի դեմքերի ճանաչման տեխնոլոգիայի օգտագործման կապակցությամբ Իլինոյսի նահանգի բնակիչների կոլեկտիվ հայցի համար: Այդ մասին հայտնել է «Նյու Յորք թայմս» թերթը՝ վկայակոչելով ընկերության հայտարարությունը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:

Նշենք, որ ավելի վաղ «Ֆեյսբուքի» տնօրինությունը կասեցրել էր սոցիալական ցանցում դեմքերի ավտոմատ ճանաչման տեխնոլոգիայի օգտագործումը:

«Ֆեյսբուքի» ֆինանսական տնօրեն Դևիդ Վեներն ընդգծել է, որ ընկերությունը «որոշել է կարգավորման հասնել ի շահ հանրակցության և իր բաժնետերերի»:

2015 թվականին Իլինոյսի նահանգի բնակիչները կոլեկտիվ հայց էին հարուցել «Ֆեյսբուքի» դեմ՝ ընկերությանը մեղադրելով օրենքի խախտման մեջ կենսաչափական տվյալների հավաքման համար դեմքերի ճանաչման տեխնոլոգիայի օգտագործման պատճառով։