Ժամանակի հետհաշվարկը սկսված է

Եվ չնայած ժողովրդական լայն մասսաներին հետևողականորեն մատուցվող պոպկորնը, որ հետհեղափոխական Հայաստանում չկա ատելության խոսք, չկա անհանդուրժողականության մթնոլորտ, չկա բևեռացված հասարակություն ու չկան ֆեյք-մանուֆակտուրաներ, ատելության խոսքը իմ վստահ համոզմամբ այլևս պետականությանն ուղղված լուրջ մարտահրավեր է, և ոչ միայն Հայաստանում։ Ստրասբուրգում քննարկեցինք մամուլի և լրատվամիջոցների ազատության և անվտանգության խնդիրները, «ֆեյք նյուզերի» և ատելության խոսքի մարտահրավերները։ Ես պնդում եմ Ստրասբուրգում հնչեցրած իմ խոսքը, որ ոչ մի իշխանություն իրավունք չունի խոսելու ժողովրդավարությունից, եթե հասարակությունը բաժանված է հակամարտող ճամբարների և բոլորը բոլորի դեմ օգտագործում են «ատելության խոսքի մասսայական ոչնչացման» անթույլատրելի բոլոր հնարավոր զենքերը։

«Հորդոր» բառից ալերգիա ունեմ, ուստի չեմ հորդորում, ուղղակի ասում եմ՝ կասեցրեք էս բարոյալքումը, որովհետև ժամանակի հետհաշվարկը սկսված է ու որևէ մեկը չի «պլստալու» իր բաժին պատասխանատվությունից՝ անկախ զբաղեցրած պաշտոնից։

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից

Ժամանակի հետհաշվարկը սկսված է Եւ չնայած ժողովրդական լայն մասսաներին հետեւողականորեն մատուցվող պոպկորնը, որ…

Опубликовано Naira Zohrabyan Четверг, 30 января 2020 г.