Հ1 -ը վերանվանեք գեբելսTV․ Վահան Բաբայան

Հ1 կոչվող քարոզչական թիվին,որը ի դեպ մեր բոլորիս հարկերի հաշվին է աշխատում դարձել է «դատարան»:

Հրայր Թովմասյանին ամեն գնով Նիկոլը ուզումա հեռացնի և զավթի ՍԴ, թե ինչ հարց կա, որ ՍԴ-ից է կախված ու Հրայրը խանգարելու հնարավորություն է ունենալու, դուք մտածեք, իսկ Հ1-ը դարձել է վարչապետի վիդեո բլոգը:

Վերդիկտը կայացնում է, հետո հրապարակում, որոշ միամիտ մարդիկ էլ հին սովորության համաձայն ասում են՝ դե եթե Հ1-ը ասում ա, ուրեմն տենց ա:

Դարը փոխվել ա ժողովուրդ, հիմա նույնիսկ խուլ գյուղերում ինտերնետ կա, ֆեյսբուք կա, և ժողովուրդը Հ1-ի հույսին չի մնացել:

Դրա համար էլ Նիկոլը չբավարարվեց գեբելս թիվիի թողարկումով և անձամբ դա դրեց իր ֆեյսբուքյան էջում, որ արդյունավետ լինի:

Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից

Հ1 -ը վերանվանեք գեբելսTVՀ 1 կոչվող քարոզչական թիվին,որը ի դեպ մեր բոլորիս հարկերի հաշվին է աշխատում դարձել է…

Опубликовано Վահան Բաբայան Среда, 29 января 2020 г.