Կորոնավիրուսի համաճարակը նախապես պլանավորա՞ծ է եղել (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հաղորդաշարի հյուրն է «Մեկ առողջություն կոալիցիայի» առաջնորդ, համաճարակաբան Գրիգոր Գրիգորյանը, որը մեր տաղավարում խոսեց Չինաստանի Ուհան քաղաքում բռնկված կորոնավիրուսի հնարավոր առաջացման և տարածման վտանգների մասին։ Նրա կարծիքով՝ չի բացառվում, որ այդ վարակը կենսաբանական զենքի կիրառման հետևանք լինի, որով փորձ է արվում Չինաստանին «իր տեղը ցույց տալ» աշխարհաքաղաքական քարտեզի վրա։

Նրա ներկայացմամբ՝ այսօր դեռ պարզ չէ, թե ինչ ծագում ունի կորոնավիրուսը, և հայտարարությունները, թե այն օձի, չղջիկի, ուղտի վարակ է, որը փոխանցվել է մարդուն, ընդամենը վարկածներ են։ Իսկ արևմտյան երկրներն այսօր շրջանառում են այն վարկածը, ըստ որի՝ Չինաստանը կենսաբանական զենք ստեղծելու գործով է զբաղված և մեղադրում են այդ երկրին։ Գրիգոր Գրիգորյանը դա աշխարհաքաղաքական խաղ է համարում՝ Չինաստանը վարկաբեկելու նպատակով։

Փորձագետն ասաց, որ վարակի պատենտը ստեղծվել է Միացյալ Թագավորության լաբորատորիաներից մեկում, որը զբաղվում է կենդանիների հատուկ վտանգավոր հիվանդություններով։ Այդ հարուցիչը ստեղծվել էր թռչունների ինֆեկցիոն բրոնխիտի դեմ պայքարի համար։ Թե ինչպես է ստացվել, որ այն հայտնվել է Ուհանի լաբորատորիայում և ԱՀԿ-ը համաձայնել է ֆինանսավորել չինական լաբորատորիայում ընթացող ուսումնասիրությունները, ինչպե՞ս է, որ ամերիկացի և անգլիացի փորձագետները նույնպես այդ լաբորատորիայում կարողանում էին մասնակցել այդ հարուցիչի ուսումնասիրություններին և անմիջական առնչություն ունենալ դրա հետ․․․ այս հարցերին, ըստ մասնագետի, պետք է լուրջ վերաբերվել, հետաքննել, և այդ դեպքում հնարավոր կլինի պարզել, թե իրականում կորոնավիրուսի տարածումը ինչ ճանապարհով է եղել։

Մանրամասները՝ տեսանյութում