Առավել քան ակնհայտ է, որ Թովմասյանը հաղթել է Փաշինյանին․ Արծրուն Պեպանյան

Անկախ այն հանգամանքից, թե ինչ զարգացում կունենան ՍԴ հետ կապված իրադարձությունները, եթե անգամ Թովմասյանին բանտ նստեցնեն կամ հանրության պահանջով մահապատժի ենթարկեն, արդեն առավել քան ակնհայտ է այն, որ Թովմասյանը հաղթել է Փաշինյանին:

Թովմասյանն իր համառությամբ Փաշինյանին հարկադրեց խախտել իրավական և բարոյական օրենքները, իսկ դրանք խախտողները պարտված են ու վաղ թե ուշ պատասխան են տալիս:

Իշխանության ունեցած ուժը կարող է հետաձգել այդ պարտության արձանագրումը և պատասխանատվությունը, բայց ժամանակն ու պատմությունը ենթակա չեն որևէ ուժի, և երկար ժամանակի մեջ այդ պարտությունն անխուսափելիորեն արձանագրվելու է: Հետագայի քաղաքական գործիչները միանշանակորեն բռնելու են Թովմասյանի կողմը:

Արծրուն Պեպանյանի ֆեյսբուքյան էջից

Անկախ այն հանգամանքից, թե ինչ զարգացում կունենան ՍԴ հետ կապված իրադարձությունները, եթե անգամ Թովմասյանին բանտ նստեցնեն…

Опубликовано Արծրուն Պեպանյան Среда, 29 января 2020 г.