Գիտնականները հայտնաբերել են հակամարմին, որն ունակ է չեզոքացնել 2019-nCoV վիրուսը

Չին մոլեկուլյար կենսաբանները պարզել են, 2003 թվականի ոչ տիպական թոքաբորբի համաճարակի ժամանակ հայտնագործված հակամարմինը կարող է չեզոքացնել Չինաստանում և մի շարք այլ երկրներում թոքաբորբի ընթացիկ բռնկում հարուցած 2019-nCoV վիրուսը:

ՏԱՍՍ լրատվական գործակալության տեղեկացմամբ, այս մասին նշված է bioRxiv էլեկտրոնային գիտական գրադարանում հրապարակված հոդվածում։

«CR3022 հակամարմինը, որը չեզոքացնում Է SARS վիրուսը, բավականին ակտիվ միանում է նաև 2019-nCoV վիրուսին: Ընդ որում, ուշագրավ է,  որ m396 և CR3014 ավելի հզոր հակամարմինները չեն հակազդել վիրուսի վրա։ Դա վկայում է սպիտակուցի եզակի կառուցվածքի մասին, որի միջոցով նոր ախտածինը վարակում է մարդու բջիջները»,- գրում են հետազոտողները: Այս հայտնագործությունը, ինչպես գրում են Ուհանի Վիրուսաբանության ինստիտուտի և Շանհայի (Չինաստան) Ֆուդան համալսարանի գիտնականները, հուսադրում է, որ CR3022 նյութը, նոր կորոնավիրուսի հետ միանալու ունակ այլ հակամարմինների համակցությամբ թույլ կտա բավականին արագ ստեղծել առաջին գործուն միջոցներն նոր տեսակի թոքաբորբի բուժման և համաճարակի դեմ պայքարի համար: