Փաստեր, որ ՍԴ նախագահը քաղաքական ընդդիմախոսի դիրքերից է հանդես գալիս (տեսանյութ)

«Եթե ուշադիր հետևեք ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հայտարարություններին, ապա կնկատեք, որ նրա յուրաքանչյուր խոսք հնչում է ընդդիմադիր դաշտին բնորոշ ձևով»,- այսօր ԱԺ ավանդական ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը։

Խմբակցության ղեկավարն էլ ուրախությամբ նշեց, որ երեկվա հարցազրույցի ժամանակ ՍԴ նախագահն ամեն գնով փորձեց զերծ մնալ քաղաքական գնահատականներից, բայց լիարժեք չհաջողվեց դա անել։ Մակունցը նաև ընդգծեց, որ 2015 թ. սկսած լիարժեք չի գործում և այդ կառույցում կա վստահության ճգնաժամ, որը անպայման լուծվելու է։

Մանրամասները՝ տեսանյութում