Ասուլիս, որը բացում է բոլոր փակագծերը (տեսանյութ)

Այսօր՝ հունվարի 29-ին, «Հայելի» ակումբի հյուրն էր «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը։ Ասուլիսում Գառնիկ Իսագուլյանը անդրադարձավ երկրում տեղի ունեցող վերջին իրադարձություններին, մասնավորապես ընդիմադիր գործիչներին 6-րդ վարչության կողմից բերման ենթարկելուն, Վանեցյան-Փաշինյան հարաբերություններին, Արցախում տեղի ունեցող նախընտրական ընտրություններին։ Ասուլիսի ընթացքում Իսագուլյանը նշեց․«Լևոն Տեր-Պետրոսյանը խոսակցություններից մեկի ժամանակ իր յուրայիններին հայտարարել է, որ ինքը շատ է վախենում, որ Նիկոլ Փաշինյանը կգա իշխանության»։