Թուրքական ռազմական ավտոշարասյունը շարժվում է Իդլիբ
Թուրքական ռազմական ավտոշարասյունը, 30 մեքենայից բաղկացած, հատել է Սիրիայի հետ սահմանն ու շարժվում է Իդլիբի ուղղությամբ:
«Ալ Արաբիայի» տվյալներով՝ 12 մեքենաները նյութատեխնիկական սարքավորումներ են տեղափոխում: Հայտնի է նաև, որ սիրիական բանակը երեք կողմերից շրջապատել է թուրքական ուժերի հենակետը, որը գտնվում է «Ջաբաթ Ան Նուսրա կոչվող» ռազմական խմբավորման հենակետից ոչ հեռու:
Ավելի վաղ սիրիական բանակը պաշարել էր նաև թուրքական մեկ այլ հենակետ: