Կոնստանտին Տեր-Նակալյանը ևս բերման է ենթարկվել

«Ադեկվադ» միաբանության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանին ևս բերման են ենթարկել։
Այս մասին հայտնել է  ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը․ «Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները Կոնստանտին Տեր-Նակալյանին բերման են ենթարկել ապօրինի զենք-զինամթերք պահելու կամ կրելու կասկածանքով»:

Հիշեցնենք, որ այսօր Ոստիկանության 6-րդ վարչություն բերման է ենթարկվել «ՎԵՏՕ» հասարակական կազմակերպության հիմնադիր Նարեկ Մալյանը` ապօրինի զենք-զինամթերք պահելու կամ կրելու կասկածանքով։