Ամերիկացի փորձագետը բացահայտում է Թուրքիան

Այն, ինչ կատարվում է բազմաչարչար Սիրիայում, չի ենթարկվում բանականության: Տեղեկություններ կան, որ սիրիական բանակը և օժանդակ ստորաբաժանումները շրջապատել են Իդլիբ նահանգում ահաբեկիչների հիմնական կենտրոնը` Մաարաթ-ան-Նուման քաղաքը: Պատերազմից առաջ շիաներից շատերն ապրում էին այս նահանգում, ուստի շիաների զինված ուժերը նույնիսկ ավելի ակտիվ են, քան սիրիական բանակը: Հունվարի 25-ից ստացված հաղորդումների համաձայն՝ հիմնական ռազմական գործողությունները տեղի են ունենում նշված նահանգի Ջարջանազ քաղաքից հյուսիս և հարավ, որի տարածքում երկու կողմերն էլ լավ են հաստատվել և դիրքավորվել: Ահաբեկիչների վերահսկողության տակ գտնվող Մաարաթ ան-Նումանում (Ջարջանազի դիմաց) տեղակայված է թուրքական զորքերի զորախումբ, բայց նրանք, կարծես թե չեն միջամտում և նույնիսկ «մասամբ զսպում են իրենց խնամարկյալ գրոհայիններին»: Դա տարօրինակ է, քանի որ կան անհերքելի ապացույցներ այն մասին, որ թուրքական հետախուզությունն իմացել է Դամասկոսի կողմից պլանավորված հարձակման մասին և իր կողմից վերահսկվող խմբերին փոխանցել է զենք, տեխնիկա և զինամթերք՝ ահաբեկիչների հետ փոխանակվելով հետախուզական տվյալներով։ Ավելին, այս փաստը ընդունում են Միացյալ Նահանգներում:

Մերձավոր Արևելքի վաշինգտոնյան կենտրոնի՝ ծայրահեղականության և ահաբեկչության հակազդելու ծրագրի տնօրեն Չարլզ Լիստերը «Թվիթերում» գրել է. «Ազգային ազատագրական ճակատի (NFO, թուրքական ահաբեկչական խմբավորում) և Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության (MIT) մի շարք հանդիպումների ավարտից հետո երկու կողմերը եզրակացրել են, որ Իդլիբում Ասադին և Ռուսաստանին անհնար կլինի կանգնեցնել: Թուրքիան կտրուկ ավելացրել է զենքի մատակարարումները, փոխանակվում է հետախուզական տվյալներով, բայց հեռանկարները այնքան էլ լավ չեն»: Լիստերը սխալվում էր գլխավորում. Իդլիբում մարտերի հիմնական մասնակիցը Իրանն է իր շիական դաշնակիցներով (բացառությամբ սիրիական բանակի), ոչ թե Ռուսաստանը: Իրանն իսկապես փնտրում է վրեժ և վրեժխնդրություն, և, ըստ երևույթին, Ռուսաստանի հետ կարողացել է ինչ-որ կերպ «համոզել» Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին «չդիմադրել» Իդլիբում: Էրդողանը նույնիսկ Իդլիբից Լիբիա է տարհանել մի քանի հազար ահաբեկիչների, իսկ սիրիացիների և շիաների հարձակումից առաջ Անկարան հաղորդում էր, որ այդ ռազմական գործողությունների թատերաբեմ են ժամանել Իրանի ԻՀՊԿ-ի ստորաբաժանումները ։ Այսինքն՝ մենք տեսնում ենք․ Լիստերի խոսքերից հետևում է, որ Միացյալ Նահանգները շարունակում են խաբեությամբ և ինքնախաբեությամբ զբաղվել՝ փորձելով նվազեցնել պատերազմին Իրանի և շիաների մասնակցության նշանակությունը, քանի որ ճշմարտության ճանաչումը աշխարհին ցույց կտա, որ Միացյալ Նահանգների բոլոր հակաիրանական և հակաշիական գործողությունները որևէ արդյունք չեն տվել:

Բայց հետաքրքիր է նաև այն, որ հունվարի 25-ին Սիրիայում սպանվել է ամերիկացի զինվորական ոմն Էնթոնի Մուրը: Պենտագոնը շտապել է հաղորդել, որ դա ենթադրաբար ավտովթար էր, այն էլ Դեյր էզ-Զոր նահանգում: Սիրիական աղբյուրները նշում են, որ ամերիկացին մահացել է Իդլիբից ոչ հեռու: Եվ վերոհիշյալ Չարլզ Լիստերը պնդում է, որ ամեն օր ավելի ու ավելի շատ ապացույցներ են հայտնվում, որ Թուրքիան շարունակում է զինել ահաբեկիչներին. ««Գրադի» և ինչպես խորհրդային, այնպես էլ ամերիկյան հակատանկային հրթիռների օգտագործման վերաբերյալ բազմաթիվ փաստագրված տեսանյութեր և լուսանկարներ կան»: Եվ ամերիկացի զինվորական Մուրը գտնվում էր այս գոտում, ինչը նշանակում է, որ հնարավոր է ահաբեկիչների մեջ կան նաև այլ ամերիկացիներ, քանի որ Թուրքիան Իդլիբ է ուղարկում նաև ամերիկյան հրթիռներ: Լիստերը խոստովանում է. Ռուսաստանի ավիացիան Սիրիայի խնդրանքով ավելացրել է ահաբեկիչների դեմ օդային հարվածների ուժգնությունն ու քանակը: Ենթադրում ենք, որ ամերիկացիները «միջնորդ» են Թուրքիայի և ահաբեկիչների միջև, որպեսզի, իբր թե, «ստվեր չգցվի» Սիրիայի հարցով «Աստանայի խաղաղության գործընթաց» ծրագրի շրջանակներում Ռուսաստանի և Իրանի հետ Էրդողանի գործընկերության վրա: Բայց ամերիկացի Լիստերը բավականաչափ բացահայտել է Անկարային, հարցն այն է, թե ինչպես են Ռուսաստանն ու Իրանը վարվելու Թուրքիայի հետ:

Սերգեյ Շաքարյանց