Նայեք ԱԺ ձեր փոխնախագահի հարցազրույցը և սսկվեք, է՞դ չեք․․․

«Չեմ հասկանում՝ ֆեյսբուքում հայհոյանք գրելը դարձել է ինքնահաստատվելու ձև՞»․ հարցնում է ՔՊ-ական մի պատգամավոր։ Յա, իրո՞ք չեք հասկանում, չէ, ոչ միայն ինքնահաստատման, այլ, առաջին հերթին, իշխանությունը զավթելու միջոց, դա հիբրիդային պատերազմների սցենարին հարազատ դարձել էր իշխանության գալու զենքերից մեկը․․Ու զավթեցիք հայհոյողների շնորհիվ նաև, դա էր ձեր էլեկտորատի մեծ մասը։ Իհարկե, դատապարտելի է հայհոյելը և դա տիրաժավորելը, մարդկանց վիրավորելը, բայց այդ մասին երկու տարի առաջ էինք ասում, ահազանգում, զգուշացնում, խնդրում, պահանջում, որ դադարեցնեք, իսկ դուք ձեր ֆեյքերով և իրական դեմքերով պապիս ասած՝  «Քֆուրը կապած», ֆռֆռում էիք ֆեյսբուքում և փողոցներում,․․Հիմա, ո՞նց է, ոչ միայն դուք և ձեր ֆեյքերն էին հայհոյում, այլև, փաստորեն, արդեն ձեզ են հայհոյում․․․․2018-ի ապրիլյան մի զարհուրելի գիշեր ես դրանք նկարեցի և գցեցի ՖԲ, իմ էջով տարածեցի և պահանջեցի, որ ստոպ տրվի, ընկերուհիներից մեկը լացակումած զանգեց, թե՝ Մարգ ջան, հեռացրու, քեզ չի սազում։ Ինքը ճիշտ էր, ինձ չէր սազում, բայց էդ հայհոյողների ձեռքը ոչ մեկդ չբռնեցիք, բերանները ոչ մեկդ չփակեցիք․․․ Ես չար մարդ չեմ, հիշաչար չեմ, պարզապես ամեն ինչ հիշում եմ, դե, հիմա՝ բարի ախորժակ, ինչ ցանել եք այն էլ հնձելու եք․․․

Հ․Գ․ Իսկ վեր-վեր թռչելու, պուպուշիկ երևալուց առաջ՝ նայեք այսօր <Ազատություն> ռ․կ-ով ԱԺ ձեր փոխնախագահի հարցազրույցը և սսկվեք, է՞դ չեք․․․․․

Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան էջից

<Չեմ հասկանում՝ ֆեյսբուքում հայհոյանք գրելը դարձել է ինքնահաստատվելու ձև՞>։Հարցնում է ՔՊ-ական մի պատգամավոր։ Յա՝, իրո՞ք…

Опубликовано Մարգարիտ Եսայան Понедельник, 27 января 2020 г.