Հայրենյաց պաշտպանի օրվա կապակցությամբ Արցախի բարձրաստիճան պաշտոնյաներն այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր

Հայրենյաց պաշտպանի օրվա կապակցությամբ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունվարի 28-ին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի և երկրի բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր:

Արցախի նախագահի աշխատակազմի լրատվական ծառայության տեղեկացմամբ, նախագահը ծաղիկներ է դրել Երկրորդ աշխարհամարտում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանին, Արցախյան ազատամարտի նահատակների շիրիմներին և անհայտ կորած ազատամարտիկների հուշարձանին: