Ատելության խոսքը կարող է վերաճել ուռուցքի

Ամիսներ առաջ ԲՀԿ խմբակցության ղեկավարը ևս մեկ անգամ վերահաստատեց մեր խմբակցության դիրքորոշումը՝ ընտանիքի անդամներին և հատկապես երեխաներին որևէ պարագայում չպետք է դարձնել քաղաքական պրոցեսների «կենդանի թիրախ»:

Ատելության խոսքը կարող է վերաճել ուռուցքի՝ խաթարելով մի ամբողջ հասարակության նորմալ կենսագործունեությունը:

Սակայն առավել դատապարտելի է առկա մթնոլորտը, որը ծնում է ատելության խոսք և պարարտ հող ստեղծում՝ դրա ապահով բազմացման համար:

Հուսանք նույնիսկ փակուղային իրավիճակներում բոլորս կունենանք բավարար բանականություն՝ բարոյականության կարմիր գծերը չհատելու համար:

Շաքե Իսայանի ֆեյսբուքյան էջից

Բարեբախտաբար ողջամտությունը հաղթեց.Ամիսներ առաջ ԲՀԿ խմբակցության ղեկավարը ևս մեկ անգամ վերահաստատեց մեր խմբակցության…

Опубликовано Shake Isayan Понедельник, 27 января 2020 г.