Հոլոքոստն ու Հայոց ցեղասպանությունը մարդկության դեմ երբևէ տեղի ունեցած ամենասարսափելի ոճրագործություններից են․ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել Հոլոքոստի զոհերի հիշատակի օրվա առիթով։

«Հունվարի 27-ը Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրն է։ Իմ զորակցությունն եմ հայտնում Հայաստանում հրեական համայնքին և ոգու տոկություն մաղթում Հոլոքոստը վերապրածների ժառանգներին:

Հոլոքոստն ու Հայոց ցեղասպանությունը մարդկության դեմ երբևէ տեղի ունեցած ամենասարսափելի ոճրագործություններից են:

Ցեղասպանությունների դատապարտումն ու դրանց պատշաճ գնահատականի արժանացնելն կարևորագույն հարց է՝ նման ոճրագործությունները կանխարգելելու համար ու ի նշան հարգանքի անմեղ զոհերի հիշատակի առաջ:

Այս լուսանկարներում Երևանի Օղակաձև զբոսայգում տեղադրված Հոլոքոստի և Ցեղասպանության զոհերի հուշարձանն է: Դրա երկու սյուները խորհրդանշում են երկու հայերի և հրեաների ճակատագրերի հարցում նմանությունը»,- գրել է ՄԻՊ-ը։