Այս սկանդալն արտագաղթի մեծ հոսքի հիմք կհանդիսանա (տեսանյութ)

«Այլընտրանք» ՀԿ համանախագահ Նարեկ Մանթաշյանը խոսելով հայ-ղազախական տնտեսական սկանդալի մասին, ասաց, որ ՀՀ պատկան մարմինները պարտավոր էին քաղաքացիներին զգուշացնել, որ նմանատիպ փաստի առաջ են կանգնելու, ինչը կարող է նաև դատական լուրջ գործերի հանգեցնել։

Հիշեցնենք, որ Ղազախստանի նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաևը հունվարի 24-ին Կառավարության ընդլայնված նիստի ժամանակ ելույթ ունենալիս նշել է, որ երկրում կան խնդիրներ այն ավտոմեքենաների հետ կապված, որոնք ներկրվել են Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից, որոնք ժամանակին չեն հաշվառվել: Ղազախստանի Հանրապետության  նախագահը հանձնարարել է կառավարությանը 1-ամսյա ժամկետում տալ ստեղծված իրավիճակի իրավական գնահատականը: Այդ խնդիրը լուծելու համար Կառավարությունը մեկ ամսվա ընթացքում մեկանգամյա կարգով պետք է ապահովի 2020 թվականի փետրվարի 1-ի դրությամբ ԵԱՏՄ երկրներից անձնական օգտագործման համար Ղազախստանի քաղաքացիների կողմից ավտոմեքենաների ժամանակավոր գրանցումը: Մինչև 2021 թվականի մարտի 1-ը ավտոսեփականատերերը պետք է վճարեն մաքսատուրքեր կամ դուրս բերեն մեքենան երկրից, կամ կատարեն օրենքով չարգելված այլ գործողություններ: Իր ելույթի վերջում երկրի նախագահը հանձնարարել է կառավարությանը դադարեցնել ուրիշ երկրներից ավտոմեքենաների անօրինական ներկրումը:

Մանրամասները՝ տեսանյութում