Չինաստանում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 80-ի

Մոնղոլիայի իշխանությունները պատրաստվում են փակել  Չինաստանի հետ պետական սահմանը

Չինաստանում նոր տիպի թոքաբորբի զոհերի թիվը աճել է մինչև 80-ի, Չինաստանում նոր տիպի թոքաբորբով հիվանդների թիվը պաշտոնապես գերազանցել է 2,7 հազարը: Այս մասին տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։

Այս մասին երկուշաբթի օրը հայտնել է «Վանի» տեղեկատվական պորտալը՝ վկայակոչելով տարածաշրջանային իշխանություններին:

Ավելի վաղ հաղորդվել էր 2,4 հազար վարակվածների մասին: Պաշտոնական տվյալներով՝ վարակվածների մեծ մասը գրանցվել է Հուբեյի կենտրոնական նահանգի վարչական կենտրոն Ուհան քաղաքում (1423, զոհ՝ 76), որին հաջորդում են Գուանդուն (հարավ) և Չժեցզյան (արևելք) նահանգները: Պեկինում վարակվել է 68 մարդ, Ռուսաստանին սահմանակից Հեյլունցզյան նահանգում վարակվել է 16 մարդ, որից մեկը մահացել է:

Ի դեպ ռուսական ԶԼՄ-ների տեղեկացմամբ, Մոնղոլիայի իշխանությունները կորոնավիրուսի բռնկման պատճառով պատրաստվում են փակել  Չինաստանի հետ պետական սահմանը, ինչպես նաև դադարեցրել են ուսումնական հաստատությունների աշխատանքն ու արգելել են զանգվածային հավաքները: