ԱՄՆ նախկին նախագահի կին Միշել Օբաման՝ Գրեմմիի մրցանակակիր

Լոս Անջելեսում տեղի ունեցավ Գրեմմիի 62-րդ մրցանակաբաշխությունը

Լոս Անջելեսի «Սթեյփլս Սենթր» մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել Գրեմմիի երաժշտական մրցանակաբաշխությունը։

Մի քանի անվանակարգերում երգչուհի Բիլի Այլիշն անգերազանցելի էր։ Այս մասին տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։

«Լավագույն ալբոմ»

Բիլի Այլիշը կարողացավ Գրեմմիի ստանալ «Տարվա ալբոմ» կատեգորիայում When We All Asleep, Where Do We Go? (Երբ բոլորս քնած ենք, ո՞ւր ենք գնում)՝ աշխատանքի համար։

 «Լավագույն նոր կատարող»

Այլիշն արժանացավ «Լավագույն նոր կատարող» մրցանակին։

 «Տարվա ձայնագրություն»

«Տարվա ձայնագրություն» ամենահեղինակավոր անվանակարգի մրցանակը ևս բաժին հասավ Այլիշին։

 «Լավագույն երաժշտական տեսահոլովակ»

«Լավագույն երաժշտական տեսահոլովակի» համար մրցանակը շնորհվել է Լիլ Նազ X-ին և Ռեյ Բիլլի Սայրուսին՝ Old Town Road («Հին քաղաքի ճանապարհ»)՝ երգի տեսահոլովակի համար։

 «Խոսակցական ժանրի լավագույն ալբոմ»

«Խոսակցական ժանրի լավագույն ալբոմ» անվանակարգում մրցանակ է ստացել Միշել Օբաման՝ ԱՄՆ նախկին նախագահի կինը։ Մրցանակը երկրի նախկին առաջին տիկինը ստացել է`«Becoming» («Դառնալով») վերնագրով իր հուշագրության համար: Գիրքը լույս է տեսել 2018-ի նոյեմբերին, արդեն առաջին օրերին վաճառվել է 1,4 միլիոն օրինակ տպագիր և թվային տեսքով:

 «Ջազի լավագույն մենակատար»

Ռենդի Բրեքերը մրցանակ ստացավ «Ջազի լավագույն մենակատար» անվանակարգում Sozinho ստեղծագործության համար։

  «Լավագույն ռեփ-երգ և ալբոմ»

Շիա Բին Աբրահամ-Ջոզեֆի, ավելի հայտնի է որպես 21 Savage, և Ջեյ Քոուլի «A Lot» («Շատ») ստեղծագործությունը շահեց «Լավագույն ռեփ-երգ» անվանակարգում:

Թայլեր Գրեգորի Օկոնմա, առավել հայտնի որպես Tyler The Creator, Գրեմմիի ստացավ «Լավագույն ռեփ-ալբոմ» IGOR աշխատանքի համար։

 «Լավագույն ռոք-երգ»

Գարի Քլարկ կրտսերը հաղթեց Գրեմմիի «Լավագույն ռոք-երգ» անվանակարգում՝ «This Land» («Այս երկիրը») ստեղծագործության համար: