ՔՊ-ն դատապարտում է ՍԴ նախագահի դստերը թիրախավորած ավագանու արարքը․ հայտարարություն

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վերահսկող հանձնաժողովն անընդունելի է համարում «Իմ քայլը» ավագանու խմբակցության անդամ, կուսակցության անդամ Հենրիկ Հարթենյանի ֆեյսբուքյան հայտարարությունը, որը միանշանակ հակասում է կուսակցության կողմից որդեգրած արժեքներին և սկզբունքներին:

«Ատելության խոսքն ու անհանդուրժողականությունը խիստ դատապարտելի են: Միջադեպը կքննվի վերահսկող հանձնաժողովում»,- ասված է կուսակցության հայտարարությունում։

Հիշեցնենք, որ  Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ անդամ Հենրիկ Հարթենյանը նախօրեին ֆեյսբուքյան իր «սթորի» բաժնում Սառա Թովմասյան օգտատիրոջ   լուսանկարն է հրապարակել և կից գրել․ «Հրայր Թովմասյանի աղջկա ՖԲ-ն ա, ձեզ տեսնեմ, ժողովուրդ ջան»։