Երկիր մոլորակին կմոտենա վտանգավոր աստերոիդ

163373 համարի, 440-990 մետր տրամագիծով աստերոիդը փետրվարին կմոտենա Երկիր մոլորակին։ Այս մասին, հղում անելով ՆԱՍԱ-ին, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստին»։

Ամերիկյան գործակալության տվյալներով` աստերոիդը Երկիր մոլորակին ամենամոտ հեռավորության վրա կգտնվի փետրվարի 15-ին, որը 15 անգամ երկար է Երկիր Լուսին հեռավորությունից։

163373 աստերոիդը  հայտնաբերվել է 1995 թվականի հոկտեմբերի 23-ին:

Այն պատկանում է «Ապոլոնների» խմբին, այսինքն՝ աստերոիդներ, որոնց թռիչքային ուղիները հատում են Երկրի ուղեծիրը, ուստի դրանք պոտենցիալ վտանգավոր են:

Ըստ հասանելի տվյալների՝ հաջորդ անգամ աստերոիդը Երկրին մոտենալու է  2075 թվականին: