Քաղաքացիներին արհամարհող վարչապետը տեղ չունի այս երկրում (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանին Կապանում դիմավորել են վարչապետի աթոռն ազատելու մասին կոչերով
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Սյունիքի մարզկենտրոն Կապանում դիմավորել են կոչերով, որ նա ելույթ ունենա և հայտարարի, որ իր հայտարարությունները, թե Հայաստանն իրավապահ երկիր է, սուտ են: Այս մասին տեղեկացրել է Tert.am-ը։

«Ելույթ ունեցիր, որ սուտ էիր ասում: Իրավապահ դաշտը հիմա էլ քո ղեկավարության օրոք գործում է կոռուպցիոն գործողություններով, արդարացնում հանցախմբեր, որոնք Հայաստանի քաղաքացիների սպանություններով են զբաղվում, իսկ Դուք արհամարհում եք քաղաքացիներին»,-հայտարարել է կապանցին՝ հավելելով, որ քաղաքացիներին արհամարհող վարչապետը տեղ չունի այս երկրում:

«Քաղաքացիներին արհամարհող վարչապետը չարիք է Հայաստանի քաղաքացիների համար, պետության համար: Նման վարչապետը պետք է ազատի ժողովրդին ծառայող աշխատասենյակը: Ժողովրդին ծառայելու համար ժողովրդի կողքին կանգնած վարչապետ է պետք»,- նշել է քաղաքացին:

Հիշեցնենք, որ Սյունիքի մարզկենտրոն Կապանում տեղի է ունենում Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը։ Ինչպես նախկինում, այս անգամ ևս վարչապետը ներկայացրեց 100 փաստ Հայաստանի Կառավարության կատարած աշխատանքների մասին։

 

Մանրամասները՝ տեսանյութում

 

Опубликовано Andranik Gevorgyan Пятница, 24 января 2020 г.