ԱԽՔ-ը յոթ երգ գիտի, յոթն էլ Սերժ Սարգսյանի մասին

ԱԽՔ հաստիքի վրա աշխատող նախկին քաղաքագետը այսօր շարունակեց Սերժ Սարգսյանի մասին անպատասխանատու ելույթները:

Ռուսական ԶԼՄ-ներ վկայակոչելով՝ նա երրորդ Նախագահին կրկին վերագրում է «հողեր հանձնելու» մասով իբր գոյություն ունեցող հիմքերը:

Նման անպատասխանատու էժան բամբասանքներով ո՞նց է կարելի հանդես գալ և խոսել առանց փաստերի մի մարդու մասին, որն իր գրեթե ողջ կյանքը նվիրել է Արցախի անվտանգությանը: Այս աբսուրդային հայտարարությունները շարունակական գործընթաց են Սերժ Սարգսյանի դեմ, դա հասկանալի է, բայց խոսացողը ո՞վ է, խոսացողը գիտի՞, օրինակ, թե ով է եղել Արցախի ինքնապաշտպանական ջոկատների հրամանատարը, գիտի ո՞վ է եղել Շուշիի ազատագրման ղեկավարներից մեկը և պլանը հաստատողը, գիտի ո՞վ է Իսկանդերը բերել Հայաստան, ո՞րը ասեմ, բայց մարդիկ գիտեն այդ մարդու անունը և ազգանունը․ դա եղել է Սերժ Սարգսյանը:

Պատերազմի հրամանատարներին, հերոսներին «հող հանձնողի» անուն դնելը համարում եմ անբարոյականություն:

Ո՞նց կարելի է Արցախ ազատագրող Սերժ Սարգսյանին նման բանում մեղադրել:

Մեզ հայտնի բոլոր ելույթներում Սերժ Սարգսյանը բազմից նշել է, որ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում, դրա թարմ ապացույցը վերջերս երրորդ Նախագահի ելույթն էր Զագրեբում: Ավելին, հայտնի է նաև Լուկաշենկոյի հայտարարությունը, ով ուղիղ ասել է, որ Սերժ Սարգսյանը դեմ է եղել հողեր հանձնելուն:

Մնացյալ բամբասանքները և դատարկ վերլուծությունները կրում են բացարձակապես քաղաքական նպատակ, որին որևէ գիտակից մարդ չի կարող հավատալ:

Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից

ԱԽՔ-ը յոթ երգ գիտի յոթն էլ Սերժ Սարգսյանի մասինԱԽՔ հաստիքի վրա աշխատող նախկին քաղաքագետը այսօր շարունակեց Սերժ…

Опубликовано Վահան Բաբայան Четверг, 23 января 2020 г.