Ռուսաստանաբնակ Վլադիմիր Մկրտչյանը փորձում է վաճառել իր մանկական աշխատանքը 140 միլիոն ռուբլով

Արաբներին առաջարկը հետաքրքրել է

Այս շաբաթ մոսկվաբնակ հայ լրագրողի անունը հայտնվել էր նորությունների վերնագրերում՝ նրա իր մանկական աշխատանքը, որը նկարել էր վեց տարեկանում,  առցանց վաճառքի է հանել, գնահատելով  ոչ պակաս, քան 140 միլիոն ռուբլի (2,3 միլիոն դոլար)։

41-ամյա լրագրող Վլադիմիր Մկրտչյանն իր մանկական  նկարը տեղադրել է Avito կայքում։ Այն արագորեն հանրաճանաչ է դարձել՝ չափազանց բարձր գնի շնորհիվ: 140 միլիոն ռուբլին կարծես թե չափազանց բարձր է մանկական նկարի համար, բայց հեղինակը վստահ է, որ նա արժե երկու անգամ ավելի, քանի որ վեց տարեկան երեխայի անմեղ աչքերով արտացոլված են սովետական դարաշրջանի իրողությունները:

«Երբ ես նկարում էի, փոքր էի, խորհրդային ժամանակաշրջանն էր,- նշել է Մկրտչյանը 360TV- ին: -Իմ աշխատանքներում ես արտացոլել եմ այն իրականությունը, որը մեզ հասնում էր հեռուստաէկրաններից, գրքերից: Այդ ժամանակահատվածում ինձ հետաքրքրում էր քաղաքացիական պատերազմի թեման»:

«Կարմիրբանակայինը ձիու վրա» վերնագրով թանկարժեք արվեստի գործը Վլադիմիր Մկրտչյանը վերջերս է հայտնաբերել, երբ ամառանոցում տեսակավորում էր հին իրերը: Այն վաճառելու գաղափարը նրա գլխում հանկարծակի է ծագել, երբ հասկացել է, որ իր մանկության նկարը իսկական գանձ է:

«Ես դրա մեջ դրել եմ իմ ամբողջ հոգին և ամբողջ մանկությունը,- ասել է լրագրողը:-Ինչպես գիտեք, նկարչի ձեռքն առաջնորդում է Աստված, ինչը նշանակում է, որ նա դա հավանել է»:

Մկրտչյանը ռուսական լրատվամիջոցներին ասել է, որ գնորդներ են հայտնվել Սաուդյան Արաբիայից: «Իմ հեռախոսը սկսել է պայթել Սաուդյան Արաբիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների կոդով զանգերից»,- Մկրտչյանը պատմել է «360»պարբերականին և ավելացրել, որ նա արգելափակել է արաբալեզու գնորդների համարները։

Ըստ Մկրտչյանի՝ նկարի հետ կապված առաջարկ ստացել է աճուրդի տնից, ովքեր ցանկանում էին նկարը դնել աճուրդի և Սանկտ Պետերբուրգի երկու մասնավոր պատկերասրահներից:

Հավանական գնորդն  արդեն կապվել է իր հետ, բայց նա սխալ է թույլ տվել՝ հարցնելով, թե արդյո՞ ք 140 միլիոն ռուբլին սակարկելի է: Դա արվեստագետի կարծիքով՝ անհարգալի վերաբերմունք է, քանի որ 140 միլիոն ռուբլին չափազանց ցածր գին է այս «հուզական ներկապնակի» համար, և որը նա վաճառում է փողի անհրաժեշտության պատճառով:

«Գինն իսկապես չափազանց ցածր է արվեստի նման գործի համար,- ասել է 41-ամյա երիտասարդը:- Գինը պարզապես ներկայացնում է այն փողը, որն ինձ հիմա անհրաժեշտ է: Ձիու կերպարն իսկապես տպավորիչ է: Կարծես այն ուղիղ նայում է ձեր հոգուն»,- ասել է նկարիչը՝ փորձելով արդարացնել իր մանկության նկարի գինը:

Միգուցե սա ընդամենը հնարք է, որը նախատեսված է ուշադրություն գրավելու համար, և եթե այդպես է, այն հրաշալի աշխատել է, բայց մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ սպիտակ պատին սոսնձված բանանը կարող է վաճառվել 120 000 դոլարով, այնպես որ ամեն ինչ հնարավոր է։