Եթե կատարվածն առնչվում է մեզ, կմեկնաբանենք, հայտարարություն կտարածենք․ Վիկտոր Սողոմոնյանը՝ «Էրեբունի պլազայում» հնչած կրակոցների մասին

«Այն պահին, երբ տեղի է ունեցել միջադեպը, գրասենյակում ոչ ոք չի եղել, աշխատակիցները տեղում չեն եղել, որովհետև ճաշի ժամ էր, հետո չեն կարողացել վերադառնալ, որովհետև արդեն ոստիկանությունը շրջափակել էր»,- «Էրեբունի պլազայում» տեղի ունեցած կրակոցներին անդրադառնալով՝ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:

Թե որքանով է այս միջադեպը կապված նախագահ Քոչարյանի գրասենյակի հետ կամ որքանով է իրենց առնչվում, Սողոմոնյանն ասաց, որ տեղյակ չէ, և իրավունք չունի ասեկոսներ մեկնաբանել: Նա նշեց, որ կգերադասի այս տեղեկություններն ամբողջացնել, եթե կատարվածն ինչ-որ չափով առնչվում է իրենց, կմեկնաբանի, հայտարարություն կտարածի, սակայն որևէ տեղեկություն հիմա չունի: