«Էրեբունի պլազայում» կրակոցներ արձակած անձը վնասազերծվել է

Ոստիկանությունը բանակցություններից հետո վնասազերծեց անկանոն կրակոցներ արձակած անձին։ Հիշեցնենք, որ անհայտ անձը զենքով ներխուժել էր բիզնես կենտրոն և պահանջներ հնչեցրել։ Ոստիկանները շենքը շրջապատել էին։

Դեպքի վայրում էին նաև ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը և ՀՀ ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանը։ Շենքում են գտնվում մի շարք գրասենյակներ, որոնց աշխատակիցները չէին կարողանում ել ու մուտ անել, իսկ շենքի առաջին հարկում գտնվողները փաստացի պատանդի կարգավիճակում էին։