Մարտի 1-ի 10 զոհերի արյան գնով Տեր-Պետրոսյանն ու Փաշինյանը մնացին քաղաքական արենայում (տեսանյութ)

Օրերս Վիկիլիքսը գաղտնազերծեց 12 տարվա վաղեմության նյութերը՝ ԱՄՆ դեսպանատան պաշտոնական գրագրությունները, դրանք անդրադառնում են 2008 թ. նախագահական ընտրություններին, նախորդող և հաջորդող իրադարձություններին։ Կարևոր բացահայտումներ են արվում  2008 թ. մարտի 1-ի դեպքերի առնչությամբ։

«Ինձ համար նոր բան չկար, բայց  այս փաստաթուղթն այնքանով է կարևոր, որ հասարակության լայն շերտեր դրան ծանոթանալով, կարող են լավ հասկանալ, թե իրականում ի՞նչ է եղել 2007-2008 թվականներին»։

Ըստ Գևորգյանի, հիշյալ փաստաթուղթը վեր է հանել նաև Լևոն Տեր-Պետրոսյանի ու Նիկոլ Փաշինյանի գործելաոճի նույնությունը․ «Թե՛ այն ժամանակ էր Տեր-Պետրոսյանը երկրում մթնոլորտը շիկացրել, թե՛ այսօր է նույնն անում Փաշինյանը»։

«Գաղտնազերծված փաստաթղթերը ևս հաստատում են, որ նրանց քայլերն ուղղված են Արցախի խնդրում զիջումների գնալուն»,- նկատում է Գևորգյանն ու հավելում․ «2007-2008 թթ․ նրանց որդեգրած քաղաքականությունն այսօր իրականություն է դառնում»։

Գևորգյանը հարց է հնչեցնում․ «Եթե չլինեին 2008-ի 10 անմեղ զոհերը, որտե՞ղ կլիներ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ իր ՀՀՇ-ՀԱԿ-ով և որտե՞ղ կլիներ  2008-ի դեպքերի ժամանակ աչքի ընկած Նիկոլ Փաշինյանը։ Որտե՞ղ կլինեին նրանք, եթե մարտի 1-ին զոհեր չունենայինք։ Սրանից ելնելով, թող յուրաքանչյուր  քաղաքացի խոր մտածի, թե ո՞ւմ էին պետք անմեղ զոհերը»։

Հարցին, թե 10 զոհերի արյան գնո՞վ նրանք մնացին  քաղաքական արենայում, Գևոգյանն այսպես պատասխանեց․ «Ինչպես 2003-ին նախագահական ընտրություններում պարտվեց Ստեփանն Դեմիրճյանը, 2013-ին պարտվեց Րաֆֆի Հովհաննիսյանը, ուր են նրանք որպես  քաղաքական ֆիգուր, չկան, նույնը տեղի կունենար  ՀԱԿ-ի ու Նիկոլ Փաշինյանի հետ»։

Նա համոզված է, որ երկրում նման ընթացքը, 10 զոհերը հարկավոր չէին ոչ երկրորդ նախագահ Քոչարյանին, ոչ էլ Սերժ Սարգսյանին։

Ի դեպ, ըստ Վիկիլիքսի, ընդդիմությունը փորձել է քաղաքական գործընթացների մեջ ներքաշել Պաշտպանության նախարարության պատասխանատու պաշտոնյաներին՝ պաշտպանության փոխնախարարների, ԵԿՄ-ին, որպեսզի  նրանց միջոցով քաղաքական գործընթացները տարվեն  ընդդիմության համար ցանկալի  ճանապարհով։ Գաղտնազերծված փաստաթղթերն արձանագրում են, որ  Տեր-Պետրոսյանին միացել է նաև ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանը: Արդյո՞ք Մանվել Գրիգորյանը  չկալանավորվեց հե՛նց նրա համար, որ եղել է այդ գործընթացի մասնակից, եղել է Տեր-Պետրոսյանի կողքին, հետևաբար, տիրապետում է այնպիսի տեղեկատվության, ինչի հրապարակումն անցանկալի է Փաշինյանի համար… ու սարքվեց «տուշոնկայի» գործը․․․

Մանրամասները՝ տեսանյութում