ՀՅԴ անդամների հայցն ընդդեմ Արման Բաբաջանյանի վարույթ է ընդունվել

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ավագ Գաբրիելյանը վարույթ է ընդունել ՀՅԴ 11 անդամների հայցն ընդդեմ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:

Նշենք, որ ՀՅԴ-ականները պահանջում են վիրավորանքի համար հրապարակային ներողություն խնդրել եւ զրպարտության համար փոխհատուցում վճարել:

Հայցի պատճառը 2019-ի դեկտեմբերի 6-ին Արման Բաբաջանյանի ԱԺ-ի ելույթն է, որի ժամանակ նա ՀՅԴ-ին անվանեց ահաբեկչական անցյալով հայտնի ուժ: