Հայաստանը ԱՊՀ-ում ամենատարածված հեղինակային շրջագայությունների լավագույն հնգյակում է

«ТурСтат» զբոսաշրջային պորտալը կազմել է ԱՊՀ ամենատարածված ուղղությունների և երթուղիների վարկանշային ցուցակը ռուսաստանցի զբոսաշրջիկների հեղինակային շրջագայությունների համար։
Երևանը, Սևանը և Ջերմուկը Հայաստանում, Ալմաթին, Ալմաթիի մարզը և Բուրաբայն ու Աքթաուն Ղազախստանում, Մինսկը, Մինսկի մարզը և Վիտեբսկը Բելառուսում, Բաքուն, Շեքին ու Գաբալան Ադրբեջանում, Բուխարան ու Սամարղանդը Ուզբեկստանում․ ահա ամենատարածված ուղղությունները ԱՊՀ երկրներում՝ հեղինակային շրջագայությունների համար։
Վարկանիշը կազմվել է հեղինակային շրջագայությունների պահաջարկի և հանգստի առաջարկությունների շուկայի վերլուծությամբ:
Նշվում է, որ հեղինակային շրջագայությունները դառնում են ավելի տարածված։ Հատկապես պահանջված են «թրևլ-բլոգերների» հեղինակային շրջագայություններն ու էքսկուրսիաները։
Հեղինակային շրջագայությունները ճանապարհորդություններ են թրևլ-փորձագետի հետ ոչ մեծ խմբով` 5-15 մարդուց բաղկացած։