ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի ատրճանակի վրա դեպքի օրը խլացուցիչ չի հայտնաբերվել. ՔԿ

Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի ատրճանակի՝ Glock 34-ի վրա դեպքի օրը՝ հունվարի 17-ին, խլացուցիչ չի հայտնաբերվել: «Արմենպրեսի» փոխանցմամբ` այս մասին հայտնել է Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:

Նա նշել է, որ փորձաքննություն է արվում` պարզելու, թե արդյոք դեկտեմբերին Կուտոյանի կողմից արձակված կրակոցների ժամանակ օգտագործվել է խլացուցիչ: Քննչական կոմիտեն նաև պարզում է, թե դեպքի օրը քանի կրակոց է արձակվել: