Թրամփը հայտնել է Դավոսում անցկացվող համաժողովում գրանցած «մեծ հաջողությունների» մասին

«ՌԻԱ Նովոստի» գործակալության փոխանցմամբ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է Դավոսում անցկացվող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում գրանցած հաջողությունների մասին։

«Մեծ հաջողությունների ենք հասնում Դավոսում: Մեծ թվով ընկերություններ կգան կամ կվերադառնան ԱՄՆ»,- Twitter-ի իր էջում գրել է նախագահ Թրամփը:

Հիշեցնենք, որ Շվեյցարիայի արևելքում գտնվող Դավոս քաղաքում հունվարի 21-ին մեկնարկել է Համաշխարհային տնտեսական համաժողովը, որը կավարտվի հունվարի 24-ին:

2019 թվականի հունվարին Թրամփն ԱՄՆ կառավարության ֆինանսավորման ժամանակավոր դադարեցման պատճառով չեղարկել էր Դավոս այցը: Աշխատանքների դադարեցման պատճառով տնտեսական համաժողովին չէր ներկայացել ոչ միայն նախագահը, այլ նաև ամբողջ ամերիկյան պատվիրակությունը: