Զինվորական ծառայության են մեկնել Վայոց Ձորի մարզի զինակոչիկները (լուսանկարներ)

Հունվարի 20-ին Եղեգնաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցվել է Սբ Պատարագ, որին մասնակցել են ձմեռային զորակոչի շրջանակում պարտադիր զինվորական ծառայության մեկնող զինակոչիկները, Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, մարզի զինվորական կոմիսար Արմեն Հովսեփյանը, 4-րդ զորամիավորման սպաներ, զինակոչիկների հարազատները: Այս մասին տեղեկացրել է ՊՆ մամուլի ծառայությունը։

Հանդիսավոր արարողության մասնակիցները խաղաղ և անվտանգ ծառայություն են մաղթել զինակոչիկներին: