Սպանդանոցների շուրջ աղմուկը կրկին կիսեց ժողովրդին

Սպանդանոցների շուրջ աղմուկը կրկին կիսեց ժողովրդին։ Ախր, խնդիրը չի կարելի դիտարկել միայն մի տեսանկյունից։ Այո՛, հիգիենան և մաքրությունն անասունին մորթելիս չափազանց կարևոր է, դա ոչ ոք չի վիճարկում, քանի որ գոյություն ունի տարրական սանիտարական նորմերի պահպանում, եթե իհարկե, մենք չենք ուզում, որ մեր մեջ բնակվի օրինակ էխինոկոկը): Սակայն դրա հետ մեկտեղ բացարձակ չի կարելի մտցնել կոշտ կարգավորումներ` չլուծելով հարակից էլեմենտար խնդիրները մսամթերումով զբաղվող գյուղացիների համար։ Օրինակ` պատկերացրեք, որ սպանդանոցների քանակն այսօր շատ սակավ է և պահանջում է շատ մեծ ծախսեր հասարակ գյուղացու համար, որ իր անասունը հասցնի սպանդանոց։ Համոզված եմ, որ պետությունը ուղղակի պարտավոր է գտնել այնպիսի ելք, որն ապահովելով մթերվող մսի անվտանգությունը՝ նաև ԱՆՊԱՅՄԱՆ հանի ավելորդ ֆինանսական բեռը միս մթերողից (օրինակ` նպատակային ուղղակի սուբսիդավորման եղանակով)։ Համոզված եմ, որ ցանկության դեպքում տարբերակներ անպայման կարելի է գտնել։

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից

Սպանդանոցների շուրջ աղմուկը կրկին կիսեց ժողովրդին։ Ախր խնդիրը չի կարելի դիտարկել միայն մի տեսանկյունից։ Այո՛, հիգիենան և…

Опубликовано Arman Abovyan Понедельник, 20 января 2020 г.