Դարձավ չէ՞ մարդը վարչապետ, թողեք վայելի, ինչո՞ւ եք հարամ անում էդ մարդու ուրախությունը

Երբեմն չեմ հասկանում մեր ժողովրդին․․Մոտ երկու տարի առաջ ոտքի ելան, իշխանություն փոխեցին, /սրա մասին կան նաև այլ տեսակետներ և գնահատականներ, բայց, եկեք ընդունենք, որ իրենք փոխեցին/, շատ լավ, հիմա ինչո՞ւ չեք ընդունում ձեր իսկ իշխանության որոշումները, քայլերը, ինչո՞ւ եք դժգոհում, ումի՞ց եք դժգոհում, հավատո՞ւմ էիք չէ, որ ձեր սրտի վարչապետը ինչ էլ անի, ձեր սրտով կանի, հավատո՞ւմ էիք չէ, որ նա ունի էն կախարդական փայտիկը և մեկ ալե-հոպով ձեր խնդիրները կլուծի, ու դուք հպարտ-հպարտ կվայելեք ձեր եփած ճաշը։ Դե վայելեք, աղի՞ է, թե՞ թթու․․։Հիմա ումի՞ց եք բողոքում, ո՞ւմ առաջ եք փողոց փակում, ինչո՞ւ եք ձմռան էս ցրտին ընկել փողոցները։ Մի քիչ համբերեք, գուցե հանուն ձեզ են սպանդանոցների հարցերը լուծում, գուցե հանուն ձեզ են ապրանքների գները բարձրանում, գուցե հանուն ձեզ են ներկվող ավտոմեքենաների գերեզմաններ դառնում ավտոշուկայի և նրան հարող մայթերը, գուցե հանուն ձեզ են փակվում ծննդատները, հանուն ձեր վաղվա օրվա, գուցե հանուն ձեզ են մարդկանց դրդում ինքնասպանությունների, գուցե հիմա այսպես է քայլում ձեր կառավարությունը՝ կարմիր գորգերի վրայով։ Ձեր հոգուն մատաղ, մի քիչ համբերեք, և ամեն ինչ գուցե լավ կլինի։ Արդյո՞ք չեք մտածում, որ հանուն ձեր պայծառ ապագայի է այսօր պետական կառավարման և խորհրդարանում աշխատողների, նախարարների, պատգամավորների, նրանց օգնականների, խորհրդականների բարձր աշխատավարձերի կողքին տրվում մի քանի զրոներով պարգևավճարներ, միլիոնների, այո։ Ժողովուրդ ջան, էս արդեն չեղավ, համբերությունը լավ բան է, էս էլ հո նախկին մերժված կառավարությունը չէ, ձերն է՝ ոտքից-գլուխ, մարմնի բոլոր մասերով․․․Ինչո՞ւ եք կասկածում, ինչո՞ւ եք ընդվզում, ինչո՞ւ հանգիստ չեք նստում տեղներդ և չեք վայելում ձեր հպարտ և անպարտ կառավարության և Ազգային ժողովի դարակազմիկ որոշումների պերճանքը․․․

Այո, երբեմն, ես մեր ժողովրդին չեմ հասկանում, էլ ի՞նչ եք ուզում՝ երկնքից աստղե՞ր, կրա՞կ եք ուզում էս ցրտին․․․․Մի քիչ խղճացեք Նիկոլին, մարդ է, կամաց-կամաց կսովորի, կամաց-կամաց , յա՜, երեկ՝ մեկ, էսօր երկու, ուզում եք էդ տղեն Կոպպերֆիլդ դառնա և ֆոկուս -մոկուս անելով՝ ձեզ դրախտ տա՞նի․․․․․Խնայեք և հասկացեք վերջապես, էդ կարգի ֆոկուս մեկ անգամ է լինում, եղավ, դարձավ չէ՞ մարդը վարչապետ, թողեք վայելի, ինչո՞ւ եք հարամ անում էդ մարդու ուրախությունը․․Հանգիստ թողեք էլի նրան և իր քայլիստներին․․․

Մի խցկվեք փողոցներ և կառավարություն տանող ճանապարհը մի փակեք, երեկ տեսա անասնապահներին, օրեր շարունակ տեսնում եմ ծննդատների աշխատողներին, սևազգեստ մայրերին, ավտոմեքենաներ ներկրողներին, ՋՈ-երի աշխատակիցներին․․․․Ի՞նչ ասեմ՝ համբերեք․․․․․Փողոցները մեկ անգամ են փակվում, և այլևս չեն բացվում , իմացեք, պատմությունը դա է հուշում, դե, իսկ դա արդեն եղել է ձեր կյանքում․․․Վայելեք․․․Չեմ հասկանում, բայց սիրում եմ բոլորիդ ․․․

Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան էջից

Երբեմն չեմ հասկանում մեր ժողովրդին․․Մոտ երկու տարի առաջ ոտքի ելան, իշխանություն փոխեցին,/սրա մասին կան նաեւ այլ…

Опубликовано Մարգարիտ Եսայան Понедельник, 20 января 2020 г.